Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Տարվա 5 ամենատարօրինակ բացահայտումները. news.am

Տարվա 5 ամենատարօրինակ բացահայտումները. news.am

Առողջապահության ոլորտում բացառիկ հայտնագործություններ գրեթե ամեն օր են կատարվում: Դրանցից ոմանք հույս են պարգեւում այս կամ այն հիվանդությամբ ախտորոշված մարդկանց, մյուսներն էլ մարդու ֆիզիկական եւ մտավոր հատկանիշներն առավել մանրամասն լուսաբանում: Այդ բացահայտումների մի մասը, հատկապես, որոնք տարօրինակ կարող են հնչել, սովորաբար առավել քիչ են հրապարակայնություն ձեռք բերում: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում, որոնք թեեւ չեն կարող որեւէ հիվանդության բուժման միջոց առաջարկել, բայց եւ ոչ պակաս կարեւոր են՝ մարդու մասին պատկերացումների ամբողջացման տեսանկյունից:

 

Մարմնի հոտը կարող է քաղաքական հայացքները մատնել

 

Վաղուց գաղտնիք չէ, որ նմանատիպ մտածելակերպ, հավատք եւ նույնիսկ կազմվածք ունեցող մարդիկ ձգտում ունեն միմյանց նկատմամբ: Զուգընկեր ընտրելիս, սովորաբար, ամենակարեւոր դերակատարումը կրոնին է վերապահված, սակայն քաղաքական գաղափարախոսության դեպքում ամեն ինչ այլ է. այստեղ վերջնական վճիռը մարմնի հոտն է կայացնում: American Journal of Political Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, նմանատիպ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նրանց մարմնի հոտն է միավորում, հաղորդում է FoxNews-ը:

 

Ի տարբերություն կրոնի, վերոնշյալ քաղաքական հայացքների վրա հիմնված կապը բացարձակապես անհասկանալի է գիտնականների համար: Երեւույթին որեւէ բացատրություն գտնելու նպատակով նույնիսկ համատեղ հետազոտութուն է իրականացվել՝ մի շարք առաջնակարգ համալսարանական գիտնականների նախաձեռնությամբ, որի շրջանակում 125 չափահաս կամավորներ 20 խիստ ազատական եւ նույնքան պահպանողական անծանոթ մարդկանց մարմնի հոտը գնահատելու հանձնարարություն են ստացել:

 

Արդյունքների վերլուծությամբ ապացուցվել է, որ մասնակիցներն իրենց համար ընդունելի քաղաքական գաղափարախոսությանը համարժեք հայացքներ ունեցող մարդկանց մարմնի հոտն են նախընտրում:

 

Շիզոֆրենիան 8 տարբեր գենետիկ խանգարումներից է բաղկացած

 

Այս տարի նաեւ պարզվել է, որ շիզոֆրենիան իրականում շատ ավելի բարդ հիվանդություն է, քան մինչ այդ էր թվում: Եզրահանգման համար նման ախտորոշմամբ 4200 եւ բոլորովին առողջ 3800 մարդկանց գենետիկ կառուցվածքի ուսումնասիրությունն է հիմք ծառայել:

 

Հետազոտությունն ինքնատիպ էր այնքանով, որ ոչ թե մեկ, այլ մի խումբ գեների «մեղավորության» բացահայտմամբ է ավարտվել: Գիտնականները պարզել են, որ հիվանդության որոշ ախտանշանների եւ առանձին գեների միջեւ ամուր կորելյացիոն կապ է գործում, իսկ կոնկրետ գենետիկ համադրության առկայության պարագայում շիզոֆրենիայով ախտորոշման հավանականությունը 100 տոկոսի է հասնում:

 

Էքշն ժանրի ֆիլմերը ստիպում են ավելի շատ ուտել

 

Հայտնի է, որ հեռուստացույց դիտելիս կամ, ընդհանրապես, նստած դիրքով որեւէ գործողություն կատարելիս մարդիկ ավելի շատ են սնվում, քան եթե ուշադությունը որեւէ ուղղությամբ տարված չլիներ: Սակայն, ինչպես վերջերս Journal of the American Medical Association ամսագրություն նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են բացահայտել, հեռուստացույցի էկրանին հայտնված պատկերները եւս կարող են սննդակարգի վրա այս կամ այն ազդեցությունը թողնել:

 

Հետազոտության շրջանակում իրականացված փորձարկման մասնակիցները 20 րոպե տեւողությամբ էքշն ժանրի ֆիլմ, նույն ֆիլմը՝ առանց ձայնի կամ հարցազրույց դիտելու հանձնարարություն եւ այդ ընթացքում իրենց առջեւ դրված խմորեղենից, կոնֆետներից, խաղողից ու գազարից օգտվելու թույլըվություն են ստացել: Արդյունքում պարզվել է, որ ֆիլմը ձայնով դիտած կամավորները, հարցազրույցի ողջ ընթացքում հեռուստացույցի առաջ նստածների հետ համեմատությամբ, երկու անգամ շատ են սնվել, իսկ անձայն ֆիլմ դիտածները՝ 36 տոկոսով շատ:

 

Բարձր IQ ունեցող հոգեկան հիվանդներն ի վիճակի են կոծկել խանգարումը

 

Բացահայտման հեղինակը Անգլիայում գործող Հադերսֆիլդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողներից է, ով ինքնատիպ փորձարկումներ է իրականացրել՝ հոգեկան շեղումների նկատմամբ հակումներ ունեցող 50 չափահասների շրջանում եւ, մասնավորապես, նրանց՝ հոգեցունց պատկերների նկատմամբ արձագանքն ուսումնասիրել: Հետազոտության հեղինակը բացահայտել է, որ մասնակիցներից ոմանք՝ միջինից բարձր IQ  ունենալու դեպքում, իրենց զգացական արձագանքը մասամբ կոծկելու եւ առողջ մարդու ռեակցիային նմանեցնելու կարողություն են դրսեւորում:

 

Միջուղեղային կապն իրականություն է

 

Շնորհիվ իսպանացի գիտնականների, միջուղեղային կապն այլեւս իրականություն է դարձել: Բացարձակապես ոչ ինվազիվ բնույթ կրած՝ կամավորների գանգամաշկը չհատող էլեկտրոդների միջոցով իրականացված փորձարկման շրջանակում Հնդկաստանի մի բնակիչ «ciao» եւ «hola» ողջույնի խոսքերն է «մտածել», որոնք կարճ ժամանակ անց, համացանցի միջոցով, 8000 կմ հեռավորության վրա գտնվող ֆրանսիացու առջեւ դրված էկրանին են հայտնվել: Այնուհետեւ երկու մասնակիցները շարունակել են շփումը Հնդկաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ առանց որեւէ բառ արտաբերելու կամ մեքենագրելու:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. anydaylife.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ